Մայիսի 31-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի 40 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնին հարակից ձորակից երեխայի լացի ձայն է լսվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Տեղանքի զննման և «Մանկական երկաթուղու» աշխատակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ տարածքում երեխա չկա, իսկ մանկական լացի տպավորություն թողել են աղվեսների արձակած ձայները:
ԱԻՆ