Երեկ ԱԺ 5-րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջմանը «Հայացք»-ի թղթակիցը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ցանկացավ զրուցել ՀՀԿ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Սակայն պատգամավորը անկհայտորեն չէր ցանկանում զրուցել եւ ձեռքը թափ տալով, իբր՝ «վազն արի», արհամարհանքով շրջեց դեմքը:
– Պարոն Գրիգորյան, բայց ինչո՞ւ չեք պատասխանում հարցիս, երեխաներ, թոռնիկներ ունեք, ոչինչ չե՞ք ուզում ասել, լավ հարց եմ տալիս:
– Դու լավ հարց տալ գիտես, ես էլ լավ ուշունց տալ գիտեմ: Ոդ ինչ կարում ա, էն էլ անում ա:
Կարդացեք նաև
«Հայացք»