Ռուսաստանի անվտանգության դաշնային բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ափսոսանքով արձանագրել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներուժը չի օգտագործվի Լոնդոնի օլիմպիական խաղերում իրենց երկրի պատվիրակության անվտանգությունն ապահովելու գործում:
Բորտնիկովի խոսքերով, անգլիական կողմը մտացածին պատճառաբանություններով մերժել է իրենց առաջարկած ծառայությունը: «Տրամաբանական է, որ մենք այդ միջոցառումներն իրականացնելու էինք Անգլիայի տարածքում: Առանց մեր մասնակցության նրանք մեր պատվիրակության եւ մյուս մասնակիցների անվտանգությունը լիարժեք ապահովել չեն կարող», – հայտարարել է ФСБ-ի տնօրենը:
Անգլիական կողմն, այդպիսով, մեծ պատասխանատվություն է ստանձնել ընդհանրապես օլիմպիական խաղերի եւ, մասնավորապես, Ռուսաստանի պատվիրակության անդամների եւ հյուրերի անվտանգությունը կազմակերպելու հարցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ