Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ «այլընտրանքային» չէր

Հունիս 01,2012 10:50

Կոալիցիա չկազմելու որոշման հրապարակումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անխտիր բոլոր անդամներն անվերջ կրկնում էին, թե իրենք նոր ԱԺ-ում լինելու են այլընտրանք Հանրապետական կուսակցությանը, թե ի դեմս ԲՀԿ-ի՝ մենք տեսնելու ենք   իշխող մեծամասնության ազդեցիկ հակակշիռ եւ այլն։ Սակայն երեկվա անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ «այլընտրանքային» չէր։ ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն ընտրվեց նաեւ իրեն ՀՀԿ-ի «հակակշիռ» հռչակած ԲՀԿ-ականների քվեներով։ Ինչպես հայտնի է, ԱԺ Երեկվա նիստին չէին մասնակցում «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը, իսկ ՀՅԴ-ն էլ չմասնակցեց քվեարկությանը։ Եվ ստացվում է, որ 102 քվե ստացած Հովիկ Աբրահամյանի օգտին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ ընդհանուր հաշվով 75 պատգամավորներից զատ (գումարած նաեւ 2 անկախ պատգամավորներին) քվեարկել են նաեւ ԲՀԿ-ական «խիստ կառուցողական» պատգամավորները։ Ինչպես կարելի է դա հասկանալ։ Եթե ԲՀԿ-ն իրապես որոշել է առաջիկա քաղաքական   զարգացումներում   ներկայացնել ՀՀԿ-ին հակակշռող բեւեռի լուրջ քաղաքական հայտ, ապա,   ըստ առողջ քաղաքագիտական տրամաբանության, պետք է ոչ միայն չքվեարկեր հօգուտ մրցակից ուժի առաջադրած թեկնածուի, այլեւ հանդես գար ԱԺ նախագահի սեփական թեկնածուով։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930