Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին

Հունիս 01,2012 10:47

«Այնպես որ, Սե՛րժ Սարգսյան, համարեք, որ զգուշացված եք»,- այս սպառնալիքով է իր հրապարակումը եզրափակել Aze.az-ը: Մինչ այդ ահաբեկչական լրատվամիջոցը, վկայակոչելով ինքնությունը հրապարակել չցանկացած` «Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին», սպառնացել է, որ «բացառությամբ Քելբաջար- Զանգելան հատվածի, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ժամանակավորապես չեն վերահսկում, Ադրբեջանի ողջ օդային տարածքը վերահսկվում է ՀՕՊ ուժերի կողմից, որոնք սահմանախախտի հետ, զգուշացնում ենք, կվարվեն ճիշտ այնպես, ինչպես եթե ինչ-որ ավտոմեքենա խախտելու լիներ Ադրբեջանի սահմանապահ ուժերի կողմից վերահսկվող հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը, ասենք` Ղազախի կամ Թուոզի շրջանում եւ չենթարկվեր կանգնելու կամ հեռանալու մասին սահմանապահների հրամանին: Վստահեցնում ենք, այդ մեքենայի եւ ուղեւորների բախտը չէր բերի: Նույնը ճակատագիրն է սպասում նաեւ սահմանախախտ օդանավի ուղեւորներին: Պետության ղեկավարի ներկայությունն օդանավում չի կարող ծառայել եւ չի ծառայելու որպես սահմանախախտ օդանավի դեմ այն գործողությունների «իմունիտետ», որոնք կձեռնարկվեն` պաշտպանելու Ադրբեջանի սուվերեն օդային տարածքը»:

Ո՞վ է այս ելուզակային ձեւակերպումների հեղինակը, ինչպես ասացինք, մնում է անհայտ: Ըստ երեւույթին, ադրբեջանցի «բարձրաստիճան զինվորականը» պարզապես վախեցել է հրապարակել իր անունը: Այն պարզ պատճառով, որ քաղաքացիական օդանավ կործանելու սպառնալիք հնչեցնողը նույն պահին հավասարվում է ահաբեկչի: Այդ հայտարարությունների պատասխանը ժամանակ առաջ տվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարՄովսես Հակոբյանը ` զգուշացնելով, որ Արցախի ՀՕՊ ուժերն օրվա մեջ ադրբեջանական տասնյակ քաղաքացիական ինքնաթիռներ են ուղեկցում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սուվերեն օդային տարածքին», ապա, ի գիտություն այդ երկրի ՊՆ «բարձրաստիճան ներկայացուցչի», այն ոչ թե «Քելբաջար- Զանգելան հատվածից է սկսվում», այլ այնտեղից, որտեղ զորքերի շփման գիծն է: Իսկ Ստեփանակերտ թռիչք իրականացնող օդանավը նշված հատվածը չի «խախտելու»: Իսկ եթե ադրբեջանական ՀՕՊ ուժերը պատրաստվում են քաղաքացիական օդանավ խփել ԼՂՀ օդային տարածքում, դա արդեն այլ խոսակցության թեմա է: Դա սոսկական ահաբեկչության սպառնալիք է: Իսկ ահաբեկիչներին միշտ էլ համարժեք պատասխան տրվում է: Մանավանդ որ սպառնալիքի հասցեատեր է ընտրված Հայաստանի նախագահը: Հետաքրքրական է, օդային ո՞ր միջանցքով է Բաքվից Նախիջեւան թռել Իլհամ Ալիեւը:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930