Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին պարտքը մեծանալու է, բայց մեր տնտեսությունը այնքան արագ է աճելու, որ դա մեր վեջը չի լինելու

Հունիս 01,2012 10:40

Ըստ կառավարության հավանությանն արժանացած ծրագրի, այս տարվա վերջին՝ ՀՀ արտաքին պարտքը կկազմի 3.9 մլրդ դոլար, 2013-ին

կգերազանցի 4 մլրդ դոլարը, 2014-ին արտաքին պարտքը կլինի 4 մլրդ 200 միլիոն դոլար, եւս մեկ տարի անց՝ 4.5 միլիարդ դոլար։ Սա արձանագրենք ու անցնենք առաջ։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած ցուցանիշների՝ այս տարվա առաջին, եռամսյակում մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 657 մլրդ 534 մլն դրամ եւ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.7 տոկոսով։ Սա հենց տնտեսական աճի ցուցանիշն է։ Այսքանից դեռ չի երեւում, որ տնտեսությունը կործանվում է: Հիմա շարունակենք ցուցանիշները։ Պարտքի կառավարման ծրագրի համաձայն, մեր արտաքին պարտքը, ինչպես նշեցինք վերեւում, բացարձակ ցուցանիշով աճելու է՝ 3.9 միլիարդ դոլարից հասնելով 4.5 միլիարդի, բայց կառավարությունը պնդում է, որ ՀՆԱ-ի մեջ դրա տեսակարար կշիռը նվազելու է՝ 36.6 տոկոսից հասնելով 34 տոկոսի։ Հասկանալի է, չէ՞, թե ինչ են ուզում ասել՝ արտաքին պարտքը, իհարկե, մեծանալու է, բայց մեր տնտեսությունը այնքան արագ է աճելու, որ դա մեր վեջը չի լինելու։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930