Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ է պետք ԱԺ նախագահ և փոխնախագահներ ընտրելու համար խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությունը

Հունիս 01,2012 10:39

Ինչի՞ է պետք ԱԺ նախագահ և փոխնախագահներ ընտրելու համար խորհրդարանում փակ գաղտնի քվեարկության անցկացումը, եթե նախորդ օրը երեկոյան արդեն ողջ հանրապետությունը գիտի` ովքերն են զբաղեցնելու այդ պաշտոնները: Կառավարման հայաստանյան համակարգում ընտրովի պաշտոնները նշանակովիներից տարբերվում են միայն ընթացակարգով, այսինքն` ձևական կողմի ապահովմամբ, երբ քվեարկություն կոչվածը վերածվում է պարզունակ թատերական ներկայացման:

Սա մեծամասնության ներքին քաղաքական մշակույթի խնդիր է, որովհետև այլընտրանքի հնարավորության ընձեռումն ու բացառումը նրա ցանկության տիրույթում է: Եթե չկա ներկուսակցական ժողովրդավարություն, ներքին երկխոսության մշակույթ, եթե անհատը ընդամենը պտուտակի արժեք ունի կուսակցության ներսում, և լիդերի խոսքը սկսում է հավասարազոր դառնալ աստվածային ճշմարտություններին, ժողովրդավարությունը առավելագույնը կարող դառնալ հարդով լցված գեղեցիկ մի խրտվիլակ: Ներքին կազմակերպվածությունն ավելի մեծ արժեք է դարձել, քան ներքին ազատության և կամարտահայտման սկզբունքը:

Եվ հիմա ո՞ւմ են իրենց ընտրությամբ պարտական այս մարդիկ, սեփական անտեսված արժանիքների՞ն, խորհրդարանի՞ն, թե՞ այդ պաշտոններին նրանց «նշանակած» նախագահին: Եթե սա է խորհրդարանի հեղինակության բարձրացման մեխանիզմը, ապա գուցե ժամանակին Կալիգուլան հենց ա՞յդ ակնկալիքով էր իր ձիուն Սենատի անդամ դարձնում:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930