Լրահոս
Օրվա լրահոսը

002օօ01 պետհամարանիշը բաժին կընկնի առավել ձայն ստացած Շարմազանովին, իսկ տիկին Նաղդալյանին բաժին կհասնի 003օօ01 պետհամարանիշը

Հունիս 01,2012 10:27

Երեկ խորհրդարանում արձանագրվեց մեկ այլ կարեւոր եւ հիմնավոր իրողություն։ Այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ն լինելու է կառուցողական ուժ, այսինքն՝ մի քանի մանր բացառություններով, աջակցելու է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային, հաստատվեցին։

Դա ամենեւին չի վերաբերում ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների քվեարկությանը, որոնց ժամանակ ԲՀԿ-ականներն ակտիվորեն մասնակցում էին եւ, դատելով ՀՀԿ-ական թեկնածուների ստացած կողմ քվեների քանակից, կողմ էին քվեարկում։ Դա կարելի է համարել զուտ մարդկային համակրանքի արդյունք։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց 102 կողմ, 4 դեմ եւ եւս 4 անվավեր քվեաթերթիկներով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընտրվեց 91, իսկ Հերմինե Նաղդալյանը՝ 89 կողմ ձայներով։ Այս տարբերությունը բավական կիրառական նշանակություն ունի. 002օօ01 պետհամարանիշը բաժին կընկնի առավել ձայն ստացած Շարմազանովին, իսկ տիկին Նաղդալյանին բաժին կհասնի 003օօ01 պետհամարանիշը։ Բացի այդ, ԱԺ նախագահի բացակայության կամ հրաժարականի պայմաններում նրա լիազորություններն անցնում են առավել շատ ձայն ստացած փոխնախագահին։ Ինչպես տեսնում եք՝ մանր, բայց հաճելի առավելություններ։ ԱԺ հանձնաժողովի նախագահներն ընտրվեցին ավելի մեծ կողմ ձայներով, օրինակ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստացել էր 106 կողմ եւ ոչ մի դեմ, իսկ մյուսները՝ 102-105 կողմ եւ մի երկու «դեմ» ձայն։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930