Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում

Հունիս 01,2012 10:26

Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:

 

«Վեդոմոստի» թերթը գրում է, որ «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովը կկայանա հունիսի 30-ին, եւ քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ:

Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը,  Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:

«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը:

Վերջերս Մեդիամաքսի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ «արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930