Ռոբերտո Կառլոսը, որ, թերեւս, աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստներից մեկն է, նախընտրում է էկոնոմ կարգի ավտոմեքենաները: Այս հետաքրքիր փաստը բացահայտվել է շնորհիվ նրան դատի տված մի կնոջ:
Ֆուտբոլիստը ոչ միայն «Անժիի» տնօրենն է, այլեւ RCS Empreendimentos ընկերության բաժնետեր: Եվ ահա այդ ընկերության աշխատակցուհիներից մեկը, որը երկար ժամանակ աշխատավարձ չի ստացել, դատի է տվել նրան: Դատարանն էլ որոշել է, որ Ռոբերտո Կառլոսը «տուժածին» պետք է 140 հազար եվրո փոխհատուցի: Եվ երբ բրազիլացու բանկային հաշիվներում այդպիսի գումարներ չեն գտնվել, դատարանը գնացել է ավելի կտրուկ քայլի՝ որոշելով ֆուտբոլիստից առգրավել վեց ավտոմեքենա: Եվ հենց այստեղ էլ պարզվել է, որ դրանք էկոնոմ կարգի են եւ արժեքը ենթադրվող շուկայական գնից ցածր է: Ամենայն հավանականությամբ, դատարանը Ռոբերտո Կառլոսից արժեքավոր էլի ինչ-որ բան կառգրավի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ