«Կոկա-Կոլան» եւ ՀՖՖ-ն ապրիլ ամսից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդեն 4-րդ անգամ անցկացնում են ֆուտբոլի «2012 Կոկա-Կոլա/ՀՖՖ ֆուտբոլի գավաթ» ավանդական մրցաշարը, որը մանկապատանեկան ֆուտբոլը համատեղ ջանքերով զարգացնելու նպատակ է հետապնդում:
Օլիմպիական մրցակարգով անցկացված տարածաշրջանային մրցումներին այս տարի մասնակցել է 613 դպրոցական թիմ, որոնց կազմերում ընդհանուր առմամբ հանդես է եկել 1999-2000 թթ. ծնված շուրջ հինգ հազար աշակերտ: Մեկ ամիս տեւած պայքարի արդյունքում ի հայտ են եկել դպրոցական 32 լավագույն թիմերը, որոնք սկսած 1/16 եզրափակչից՝ արդեն խաղում են Երեւանում ընտրված երեք բակային խաղահրապարակներում: «Կոկա-Կոլան» այս փուլին մասնակցող բոլոր դպրոցական ֆուտբոլիստներին խրախուսել է մարզահագուստով եւ ֆուտբոլի գնդակներով:
Երեկ անցկացվեցին արդեն կիսաեզրափակիչ խաղերը: Aravot.am-ը տեղեկացավ, որ մարզերից մասնակիցների տեղափոխումը, նրանց սննդի հարցերը հոգում է «Կոկա-Կոլան»: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք են ապահովում մարզերից թիմերի տեղափոխումը Երեւան եւ ետդարձը, տեղում սննդով ապահովելը, խաղից հետո հանգստանալը եւ իհարկե` «Կոկա-Կոլայով» զովանալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև