ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը պետք է անցկացվեր փակ, գաղտնի քվեարկությամբ: Դրա համար էլ ԱԺ նախասրահում տեղադրվել էին քվեախցիկներ: Սակայն այսօր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ միջանցքում այնպիսի աժիոտաժ ու խառնաշփոթ ստեղծվեց, որ ով որտեղ պատահի բացեիբաց քվեարկում էին: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շտապ փորձեց քվեարկել ու հեռանալ, բայց մոտ 5-10 րոպե «յաշիկն ո՞ւր ա» ասելով՝ քվեատուփն էր ման գալիս, որը դեռ տեղադրված չէր: Գեներալ Սեյրան Սարոյանը քվեարկեց անմիջապես բազմոցին՝ քվեախցիկ չմտնելով: Նա նույնպես սկսեց փնտրել «յաշչիկը», նրան հետեւեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ