Դատական բժիշկներն այսօր Օսլոյի դատարանում հայտարարել են, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին զանգվածային սպանդ իրականացրած Անդերս Բրեյվիկ Բերինգը հանցագործությունը կատարելուց առաջ խմել է թեթեւ թմրամիջոցների կոկտեյլ, որում եղել է էֆեդրին, կոֆեին եւ ասպիրին։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ դատավոր Յորգ Մոերլանդի, Բրեյվիկն այդ խմիչքից հետո ավելի գրգռված եւ ագրեսիվ է դարձել։ Բրեյվիկն ընդունել է կոկտեյլը խմելու փաստը։
Հիշեցնենք, որ Բրեյվիկը Օսլոյում եւ Ուտոյա կղզում 77 մարդ է սպանել եւ եւս 242-ին վիրավորել է։