Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում իրագործել ավելին` մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնելու միջոցով։
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 1–ին, ժամը 15:00–ին Հյուսիսային պողոտայի (Square 1-ի և Armani խանութ սրահի միջակայքում) և Աբովյան փողոցի հատման հատվածում և կավարտվի հունիսի 15–ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից և «ցանկությունների պատինե նկարների միջոցով առաջինն արտահայտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։ Հունիսի 4-ից« ցանկությունների պատերե կտեղակայվեն նաև Կասկադում (Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ), «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։ Բոլոր տարածքներում կլինեն գործընթացը համակարգող անձիք:
Ակցիայի ավարտից հետո կուսումնասիրվեն բոլոր առաջարկություններն ու կարծիքները և առավել ուշագրավ ու տպավորիչ ցանկությունները կիրագործվեն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։