Երևանի Վազգեն Սարգսյան թիվ 5 շենքի հարող հատվածում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս հաղորդագրությունը ստանալուց հետո գնացի վերոնշյալ հասցե: Երբ ցանկանում էի նկարել Գլխավոր դատախազության հարող հատվածում գտնվող չգործող կաթսայատունը, որտեղ տեղի էր ունեցել փլուզումը, մոտեցան երկու տղամարդ և մեկ կին: Երիտասարդը, դիմելով ինձ ասաց, թե ինչու եմ նկարում, անմիջապես անջատեմ բջջայինս ու հեռանամ տարածքից: Մեծահասակ տղամարդը, ով հանգստացնում էր երիտասարդին, նրան դիմեց Արմեն անունով: Իմ այն հարցին, թե ով է ինձ արգելում նկարահանել, որևէ բան նա չպատասխանեց: Այնուամենայնիվ ինձ հաջողվեց տեսանկարահանել:
Անի Սմբատյան` mynews.am