Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գալիս Հիլարի Քլինթոնը. Իրանում միջուկային զենքի հնարավոր արտադրությունը բարձրացրել է Հայաստանի կարեւորությունը

Մայիս 31,2012 18:57

Հայաստանյան քաղաքագետները լուրջ ակնկալիքներ չունեն ԱՄՆ պետքարտուղարի այցից, եւ չեն կանխատեսում, որ այդ այցից հետո կարող է առաջընթաց արձանագրվել հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Մեդիալաբ»-ին ասում է, որ թե ԼՂՀ եւ թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում նոր զարգացման հիմքեր առայժմ չի տեսնում: Նրա խոսքով՝ առջեւում նախագահական ընտրություններ են եւ նշված խնդիրների վերարծարծումը նոր գործընթացներ սկսելու տեսանկյունից անիրական են:

«Իհարկե, երկու խնդիրներին էլ կողմերը անդրադառնալու են: Բայց միայն մտքերի փոխանակության եւ դիրքորոշումների ճշգրտման ու հնարավոր փոփոխությունների մասին խորհրդակցելու նպատակով»,- մանրամասնում է Սարոյանը:

Քաղաքագետի խոսքով, գործընթացի հետ կապված վերլուծություններ անելու համար պետք է հետեւել «իրենց մեկնաբանություններին, որոնք կլինեն մի քանի օրից»:

Սարոյանը ընդամենը հիպոթետիկ ենթադրում է, որ այցի նպատակներից է 2013-ի նախագահական ընտրություններին Հայաստանի իշխանության մտադրությունների պարզումը, մտքերի փոխանակումը, առանձին ճնշումների բանեցումը, սակայն այդ բոլորը փոխկապակցված հայ-ռուսական սերտ կապերի ֆոնին:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ Քլինթոնի այցը կապում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ` Իրանի գործոնի հետ՝ այդ երկրի միջուկային ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների հետ:

Նրա խոսքով, դա ավելի շատ պլանային այց է, եւ հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂՀ հարցում որեւէ լուրջ զարգացում այդ այցի հետ կապված սպասել պետք չէ, քանի որ այդ պարագայում մինչեւ Քլինթոնի այցը այդ մտադրության մասին տեղեկատվական արտահոսք կկազմակերպվեր, ինչը չի արվել:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031