Այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը, որն իրականացվեց բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Ելույթում խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը նշեց, որ խորհրդարանը լավագույն օրինակն է մյուս բուհերի համար. «Մենք մեզ չենք գերադասում, այլ հպարտանում ենք լավ աշխատանք կատարելու համար: Այսօրվա միջոցառման համար ընտրել ենք նախորդ տարիների ելույթներից լավագույն համարները»: Ցերեկույթի ընթացքում ազգագրական պարերով հանդես կգան բժշկական համալսարանի «Մեդունի» էստրադային համույթը, ուսանողների կողմից ներկայացվեցին հումորային համարներ:
Տեղի ունեցավ նաև պատվոգրերի և հուշանվերների հանձնում, այդ թվում` ֆուտբոլի ներբուհական մրցաշարի մասնակիցների և հաղթող թիմի, «Լաերտ Ղավալյանի անվան շախմատի ներֆակուլտետային մրցաշարի» հաղթող ուսանողի, «Medicus Expo» լրատվական և տեղեկատվական միջոցների ցուցահանդեսի մասնակիցների և հաղթողների պարգևատրում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ