Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրներն ընտրեցին խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին

Մայիս 31,2012 18:45

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի այսօրվա նիստում ընտրվեցին մշտական հանձանոողովների նախագահներ: Այսպես.

  Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում   առաջադրվեց եւ ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրան քվեարկել է 105 պատգամավոր, ստացել է 1 դեմ:

 

 

  Արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:Նա ստացել է 103 կողմ, 3 դեմ:

 

 

  Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կլինի ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանը: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որին Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց որպես գյուղատնտեսությունից լավ հասկացող, նշեց, որ մենք «կռնատ, ամորձատված գյուղատնտեսութուն» չենք տեսնի: Սամվել Բալասանյանը ստացել էր 2 դեմ, 104 կողմ:

  Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:Նրան քվեարկել են 104-ը, դեմ ստացել է 2 ձայն:

 

  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանը: Նա անցել է միաձայն, 106 պատգամավորներից 106-ն էլ ընտրել էին:

 

  Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ ՀՀԿ-ից Արա Բաբլոյանը: Նա ստացել էր 2 դեմ, 104 կողմ:

 

  Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Կորյուն Նախապետյանը: Հիշեցնենք, որ նախկինում այս հանձնաժողովի նախագահը Հրայր Կարապետյանն էր: Կորյուն Նահապետյանին քվեարկել են 104-ը, դեմ ստացել է 2 ձայն:

 

 

 

  Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  դարձավ Դավիթ Հարությունյան: Նրան քվեարկել են 104-ը, դեմ ստացել է 2 ձայն:

 

 

  Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրան քվեարկել են 104-ը, դեմ ստացել է 2 ձայն:

 

 

  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ վեընտրվեց Վարդան Այվազյանը: Նրան քվեարկել են 104-ը կողմ, դեմ ստացել է 2 ձայն:

 

 

  Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը:

 

  Ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Գագիկ Մինասյանը: Նրան դեմ է քվեարկել 1 հոգի:

 

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031