Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ-ի՝ ԱԺ անդրանիկ նիստը բոյկոտելու հետ կապված ասաց, որ մտահոգվում է. «Ես կցանկանայի, որ իրենք էլ ներկա լինեին: Անպայման հորդորելու ենք, որ մասնակցեն ԱԺ նիստերին: Մենք շատ ենք կարեւորում, որ ամբողջ քաղաքական դաշտը ներկայացված լինի ԱԺ-ում: Իրենք ինչ ցանկություն ունենան, այս ամբիոնը թող օգտագործեն՝ իրենց ցանկությունները եւ կարծիքները ներկայացնեն հանրությանը, ամբիոնը օգտագործեն իրենց մտահոգությունների, իրենց առողջ քննադատությունները փորձեն հնչեցնել եւ հանրությանը տեղյակ պահել»:
Դիտարկմանը, որ կարծես գծված սցենար լինի՝ ԱԺ նախագահ, այնտեղից ՀՀԿ շտաբի պետ, նորից ԱԺ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ եք բացառում, որ կարող է սցենար գծված լինել, մի բացառեք: Քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք»:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ չի խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքներին, ինչ ողջամիտ առաջարկ որ ներկայացվի՝ կընդունվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ