Վաղվանից մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Վաղն անցկացվող կենսաբանություն առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 դիմորդ, ընդհանուր պատմություն՝ 397 եւ աշխարհագրություն ՝ 392 (Հայաստանը եւ ԼՂՀ-ն ներառյալ):
Քանի որ քննական կենտրոնները ձեւավորվում են ըստ դիմորդների, ըստ այդմ Երեւանում վաղը քննություն կընթանա 2 քննակենտրոններում՝ թիվ 189 ավագ եւ 14 հիմնական դպրոցներում: Թիվ 189-ում կենսաբանություն առարկայից քննություն կհանձնի 318 դիմորդ, թիվ 14-ում՝ 79 դիմորդ աշխարհագրությունից, 27 դիմորդ՝ ընդհանուր պատմությունից եւ 212-ը՝ կենսաբանությունից:
Հիշեցնենք, որ դիմորդները քննությունից հետո դուրս են գալու պատճենահանված ձեւաթղթերով, իսկ 1 ժամ անց նրանք կարող են իրենց աշխատանքները ստուգել ԳԹԿ atc.am կայքում տեղադրված թեստերի պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք՝ , որին բաժանորդագրվելով դիմորդը իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ