Մայիսի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 36-րդ շենքի բակում լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ) հարուցվել է քրեական գործ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, կատարվում է նախաքննություն:
«Բավարարված չեմ, քրեական գործը չպետք է հարուցվեր 117 հոդվածով: Այդ հոդվածի բովանդակությունը չի համապատասխանում տեղի ունեցածին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով նախաքննական մարմնի գործողությունները` ասաց լրագրող Ռուբեն Գրդզելյանը:
Նա ասաց, որ շուտով իր փաստաբանի հետ լուրջ կզբաղվեն գործով:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր կատարվածին և տեղեկացրել, որ մայիսի 12-ին, գիշերը ժամը 23.30-ի սահմաններում, երբ շենքերից մեկի բակում, զբոսանքի ժամանակ երեխաները խանգարել էին, որ Մեսրոպ Մանրիկյանի մեքենան դուրս գա բակից: Դա դուր չէր եկել Մանրիկյանին, և նա լեզվակռվի մեջ էր մտել Գրդզելյանի հետ ու հարվածել նրան: Ստանալով պատասխան հարված, Մանրիկյանն ու նրան ուղեկցող մի անձ, լրագրողի պատմելով, հարձակվել են իր վրա, որոնց միացել են նաև Մանրիկյանի որդին ու ևս մեկը: Լրագրողի խոսքով, չորս անձ ծեծել են իրեն, մինչև ինքը չի կորցրել գիտակցությունը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը որակել էր որպես «կենցաղային հողի վրա առաջացած միջադեպ»: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործին առնչվող բոլոր նյութերն ուղարկվել են Հատուկ քննչա
panorama.am