Մայիսի 31-ին, ժամը 15.03-ին Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եվ ճկկ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պատահարի հետեւանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 1953թ. ծնված Միշա Խաչատրյանը: Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: