5-րդ գումարման Ազգային ժողովի նիստի բացման ժամանակ, երբ ներկայացնում էին համամասնական ընտրակարգով անցած պատգամավորներին, լրագրողները նկատեցին, որ ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը ջանասիրաբար ծափահարում է ՀՀԿ պատգամավորների անունները լսելիս եւ չի ծափահարում ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ «Ժառանգության» ներկայացուցիչներին: Aravot.am-ը Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հենց անդրանիկ նիստում արդեն նման կերպ է իրեն պահում: Նա վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չկա. «Ով դահլիճում չէր, նրանց դրա համար էլ չծափահարեցի, դա էր, թե չէ ոչ մի խնդիր չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ