Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «ներդրածը» չի, ծնողների ներդրածն է

Մայիս 31,2012 15:48

Պատգամավոր Գրիգոր Մարգարյանը  ԿԸՀ-ից պատգամավորի մանդատ ստացավ երրորդ անգամ : Նա այն բացառիկ պատգամավորներից է, որ հասցրել է լինել խորհրդարանական մի շարք խմբակցություններում: Գործարար Գրիգորի Մարգարյանը ժամանակին պատգամավոր է դարձել որպես ՕԵԿ-ական, հետո, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ, Գրիգոր Մարգարյանը լքեց կուսակցությունը եւ տեղափոխվեց գործարար պատգամավորական խումբ :

Նախորդ խորհրդարանում նա արդեն Հանրապետական խմբակցության անդամ էր, սակայն այս ընտրություններում ՀՀԿ-ն նրան չառաջադրեց, եւ նա  մեծամասնականով առաջադրվեց ԲՀԿ-ի կողմից: Զրուցեցինք նրա հետ :

       Պարոն ՄարգարյանԴուք ԱԺ տարբեր խմբակցություններում եք եղելհիմա նոր խմբակցություն եք գնում : Ի ՞նչ սպասումներ ունեք ԲՀԿի հետ աշխատանքից:

– Ես ինը տարի  է պատգամավոր եմ : Այն սպասումները, որ ունեի, իրականացել են եւ կշարունակեմ աշխատել նույն հունով : Ի ՞նչ սպասում եք դուք ակնկալում : Ես եղել եմ ՕԵԿ անդամ 2003-2006 թվականը, դրանից հետո անկուսակցական եմ մինչեւ այսօր :

– Չնայած դուք ԲՀԿ-ի կողմից եք թեկնածու առաջադրվել, ընտրարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ արեց ձայն տալ Ձեզ եւ ասվում էրթե Դուք Սերժ Սարգսյանի մարդն եք ԲՀԿումիր ներդրածնեք:

– Ես ներդրածն եմ իմ ծնողների, ինչպես բոլոր նորմալ մարդիկ եւ եթե երկրի նախագահը, որը ղեկավարում է հանրապետական կուսակցությունը, հայտարարում է, որ պաշտպանում է իր կոալիցիոն գործընկերոջ առաջադրած պատգամավորին, ես ինձ շատ լավ եմ զգում եւ ուրախ եմ զգում դրանից: Ասենք’ ոչ մի վատ բան չկա, որ մարդ իր կոալիցիոն գործընկերոջ մեծամասնական պատգամավորին պաշտպանում է : Շատ ուրախ եմ եւ շատ հպարտ եմ :

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031