Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը օրենքը խախտելով՝ «Տավուշը» «Թովուզ» է դարձրել

Մայիս 31,2012 15:45

Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մայիսի 25-ին իր թիվ 49-Ա որոշմամբ մարզի 54 համայնքներում կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունները նշանակել է 2012թ. սեպտեմբերի 23-ին: Մարզպետի որոշման մեջ այն համայնքների թվում, որտեղ այդ օրը պետք է կայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, նշված է նաեւ «Թովուզ» համայնքը: Զարմանալի է, որ հիշյալ որոշման վերեւի մասում մարզպետը այդ համայնքի անվանումը նշել է «Տավուշ», իսկ ներքեւի մասում՝ «Թովուզ»:

2006թ. հունիսի 13-ին ընդունված « ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով «Թովուզ» գյուղը ստացել է իր պատմական, հայեցի անունը՝ «Տավուշ» : Մարզպետը խախտել է նշված օրենքը՝ իր որոշման մեջ նշելով գյուղի նախկին,օտարահունչ անվանումը:

Գյուղի վերանվանումից 6 տարի անց Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի կնիքի վրա դեռեւս «Թովուզ» օտարահունչ անունն է: Մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են մարզպետարանի ենթակայության ներքո: Տավուշի դպրոցի տնօրեն Արաքսյա Կլեկչյանն ասաց, որ կնիքը փոխելու հարցով ինքը երկու անգամ Տավուշի մարզպետարան է գնացել, սակայն հարցի լուծումը ձգձգվել է:

Копия Tovuz

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031