«Ուզում եմ իմանալ՝ շուկան ամբողջովի՞ն են քանդում, թե հավատամ գրածին, որ ճարտարապետական տեսքին ձեռք չեն տալու, պարզապես վերանորոգում- վերակառուցում են, քանի որ Փակ շուկան մեծ աղբանոցի նման մի բան էր, առնետանոց էր ու տարիներ շարունակ չէր վերանորոգվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Ազատ Գասպարյանը, նշելով, որ չնայած չգիտի, թե տերն իրականում ով է, պետությո՞ւնը, թե՞ մասնավորեցնողը, ամեն դեպքում, ըստ իր տվյալների, գրված է, որ ճարտարապետական կառույցին բոլորովին ձեռք չեն տալու: «Հուսամ՝ այդպես կլինի եւ կբարենորոգեն ու մաքրազարդած շոււկա կունենանք: Ես դա եմ ուզում: Իսկ եթե պիտի քանդեն ճարտարապետական կառույցը, դրան ահավոր դեմ եմ, բայց ուզում եմ գրածին հավատալ: Ես երկու անգամ գնացել- տեսել եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, բայց տեղյակ չեմ, որ ամբողջությամբ քանդել են: Իսկ եթե քանդեն, ես էլ կմիանամ դրա դեմ ակցիային»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ