Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամները՝ ՍԴ որոշման մասին

Մայիս 31,2012 15:30

«Ինչպես եւ սպասվում էր՝ կայացված քաղաքական որոշումը հրապարակվեց»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանեք ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ասաց ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի վիճարկվող որոշումը՝ մերժելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ՍԴ-ին ներկայացված հայցը: ՀԱԿ-ը վիճարկում էր մայիսի 6-ին ՀՀ-ում համամասնական կարգով անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ պահանջելով անվավեր ճանաչել դրանց արդյունքները:

ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանն էլ ՍԴ-ի որոշման առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր Սահմանադրական դատարանից շատ սպասելի որոշում էր»

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031