ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը: 102 մասնակիցներից անվավեր չկար, 91 կողմ, դեմ՝ 11:
ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց նաեւ Հերմինե Նաղդալյանը՝ 85 կողմ եւ 10 դեմ քվեարկության արդյունքով: Անվավեր էր ճանաչվել 3 քվեաթերթիկ: Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ իրենց աշխատանքով կապացուցեն, որ չեն սխալվել՝ իրենց ընտրելով: Իսկ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրանց՝ գնահատելով. «մեր համեստ փոխնախագահներին շնորհավորենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ