Այսօր շիահերների միջազգային օրն է: «Առավոտ երիտասարդականի» «Փաստերի լեզվով» բաժինը պատրաստել է հետաքրքիր փաստեր շիկահերների մասին, շիկահերների եւ ոչ միայն նրանց համար 🙂 :
1.1998թ.-ի Ֆինլանդիայում հիմնադրվեց Շիկահերների միջազգային ասոցիացիան:
2.Ըստ հետազոտությունների՝ շիկահերները օրվա մեջ վատնում են միջինում 72 րոպե ժամանակ`սեւահերների 66 րոպեի դիմաց:
3.Աշխարհի ամենահայտնի տիկնիկը`«Բարբին» շիկահեր է:
4.Ամենաշատ շիկահերներ ապրում են Շվեդիայում`երկրի բնակչության շուրջ 50% շիկահերներ են:
5.Սովորաբար շիկահեր մատուցողուհիներին թողնում են ավելի շատ թեյավճար:
6.Միայն վերջին 50 տարվա ընթացքում շիկահեր տղամարդկանց եւ կանանց թիվը մոլորակի բնակիչների ընդհանուր թվի 49 տոկոսից կրճատվել Է մինչեւ 14 տոկոս:
7.Մայիսի 31-ին նշվում է շիկահերների օրը, այս տոնը նշվում է 2006 թվականից, երբ առաջին անգամ հանձնվեց «Ադամանդե հերակալ» մրցանակը. սա առաջին հատուկ մրցանակն Է շիկահեր կանանց՝ տաղանդավոր, խելացի, հաջողակ, մոդայիկ եւ անչափ կանացի խարտյաշների համար:
8.Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:
Անդրանիկ Ջալալյան