Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանը՝ «դատարկ դհոլի», Քոչարյանին ուղղված ջերմ բարեւների եւ մայրուղի դուրս եկած իր գնացքի մասին (Տեսանյութ)

Մայիս 31,2012 14:57

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, դիտարկմանը՝ ժողովուրդը սովոր է Ձեզ քննադատողի դերում տեսնել ավելի՝ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական քննադատություն է լինելու»: Հարցին՝ ո՞ւմ եք քննադատելու՝ նա պատասխանեց. «Քննադատելու եմ քաղաքականությունը: Այն մարդը, որն անկեղծորեն քննադատում է, դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության արդյունքում գովաբանում է կամ փայլատակող աչքերով ճպճպացնում է, նա ուրեմն դժոխքի ճանապարհ է մղում իր ընկերներին, գործընկերներին: Առավել եւս՝ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում  ընդգրկված պատգամավորները շատ մեծ փորձ ունեն, եւ առողջ քննադատությունը չարախոսությունից կկարողանան տարբերել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ երբ նախագահը ձեզ «դատարկ դհոլ» էր անվանում՝ Ձեր լա՞վն էր ուզում՝ նա պատասխանեց. «Անշուշտ, դա սթափեցնող արտահայտություններ էին: Սերժ Սարգսյանը ինձ է քննադատել, ես իրեն եմ քննադատել, բայց այսօր ի հեճուկս մեր երկրի թշնամիների՝ մենք բարեկամություն ենք անում: Ի հեճուկս 7or-ի եւ նրա թիկունքում կանգնած Ռոբերտ Քոչարյանի, գտնվելու եմ ԱԺ-ում: Ջերմ բարեւներ Ռոբերտ Քոչարյանին: Ես խնդրում եմ՝ չխանգարի ԱԺ-ի բնականոն աշխատանքին, իր գնացքը գնացել է»: Հարցին՝ եթե գնացել է, այդքան ինչո՞ւ եք իր մասին խոսում՝ նա պատասխանեց. «Իմ գնացքը նոր-նոր դուրս է գալիս մայրուղային ճանապարհ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031