Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը

Մայիս 31,2012 14:48

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ժ.13.30-ին  հրապարակեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հետ կապված որոշումը: Ուղիղ մեկ ժամ տեւեց որոշման 14 կետից բաղկացած մեկնաբանությունների հրապարակումը:

Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ մայիսի 13-ի վիճարկվող որոշումը:

Հիշեցնենք, որ Դաշինքը վիճարկում էր մայիսի 6-ի ԱԺ համամասնական ընտրակարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի  թիվ 265-Ա որոշումը, եւ պահանջում էր, որպեսզի անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031