Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանը՝ ՀԱԿ-ին. «Եթե բոյկոտում եք ԱԺ-ն, մանդատները վա՛յր դրեք»

Մայիս 31,2012 14:34

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանը նշեց. «Չեմ պատկերացնում մի մարդու, ով կարոտ չի ծառայել իր ժողովրդին: Եթե նա այդ կարոտը չունի, ուրեմն նա մարդ կոչվելու էլ իրավունք չունի»:

ՀԱԿ-ի այսօր խորհրդարանից բացակայելու հետ կապված նա ասաց, որ դա իրենց որոշումն է. «Կարծում եմ՝ հետեւողական չեն: Եթե բոյկոտում եք ԱԺ-ն՝ մանդատները վա՛յր դրեք: Մինչդեռ ՀԱԿ-ի գործունեւությանը, կարծում եմ,  մեծ թվով ընտրողներ էին սպասում: Ճիշտ կլիներ՝ իրենք գային առաջին նիստին, ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանը ծրագրային ելույթ ունեցավ, իրենց խնդիրները թող դնեին, իրենց պահանջները բարձրաձայնեին, որից հետո պահանջեին: Որ մենք էլ իմանայինք՝ ՀԱԿ-ի պահանջը որն է, ինքներս էլ հետամուտ լինեինք իրենց բարձրացրած հարցերի կատարմանը: Ժամանակին, մենք էլ շուրջ մեկ տարի բոյկոտել էինք, բայց ճակատագրական հարցերի քննարկում եղավ ԱԺ-ում, մենք մեր պարտքը համարեցինք՝ գանք մեր տեսակետը հայտնենք: Կարծում եմ՝ ՀԱԿ-ը, որ այսօր համալրել է իր շարքերում բավականին գիտակ պատգամավորներ, գիտելիքների մեծ պաշար ունեցող պատգամավորներ, ճիշտ կլինի այդ գիտելիքները ծառայեցնի այս դահլիճում: Դա ավելի կստիպի, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031