Հաճելի անակնկալ բոլոր երիտասարդների համար: Հունիսի 22-ին տեղի կունենա «Երեք մետր գետնից վեր 2» (Три метра над уровнем неба 2) ֆիլմի պրեմիերան: Գլխավոր հերոսը նորից մնում է Աչին: Եթե դիտել եք առաջինը, ապա կհիշեք, որ նա սիրահարվում է Բաբիին, սակայն նրանք բաժանվում են: Թվում էր, թե դե դա իրոք վերջն էր: Աչին հեռանում է Մադրիդից եւ երկու տարի բնակվում իր ծննդավայրում: Ինչ էլ ցանկանում է անել, միևնույնն է` Բաբին իր սրտում է: Երկու տարի անց նա նորից վերդառնում է Մադրիդ: Այդ ընթացքում քաղաքում շատ փոփոխություններ են լինում: Նրա հին ընկերները չեն լինում, ու նա իր կյանքը սկսում է նորից` նոր շրջապատ, նոր աշխատանք: Այդ ճանապարհին Աչիին հանդիպում է մի գեղեցիկ աղջիկ` շատ նման Բաբիին: Տղան էլ կապվում է նրա` Ջինի հետ: Ճակատագիրը որոշում է խաղ խաղալ ու հանդիպեցնում է Աչիին ու Բաբիին:
Սակայն այսքանով չի վերջանում: Ավարտը կտեսնենք հունիսի 22-ից հետո` «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում:
Ֆիլմի ռեժիսորը Ֆերնանդո Գոնսալես Մոլինան է: Գլխավոր դերերում են` Մարիաննա Սալասը, Դիեգո Մարտինը, Մարիո Կասասը, Անդրեա Դուրոն, Մարիա Վալվրդեն, Ալվարո Սերվանտեսը, Լուիս ֆերնանդեսը, Ներեա Կամաչոն ու այլոք:
«Երեք մետր գետնից վեր 2»-ը դեռ չկա համացանցում կա միայն թրեիլերը, որը կարող եք դիտել ստորև:
Արամ Արարատյան