Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության կոչը Թեղուտի հանքավայրի խնդիրներով մտահոգ անձանց ու կազմակերպություններին

Մայիս 31,2012 14:22

Սույն թվականի մայիսի 30-ին մի շարք համացանցային լրատվամիջոցներով տարածվեց տե­ղեկատվություն, ըստ որի, նախորդ օրը հիմնադրված «Թեղուտի հանքի պաշպաններ» հա­սա­րա­կական կազմակերպությունը հիմնադիր նիստից անմիջապես հետո հանդես է եկել հայ­տա­րա­րությամբ, որում դատապարտել է Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը՝ նշե­լով, որ ֆիլմում տեղ են գտել հերհյու­րանքներ: Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղե­կատ­վու­­թյան՝ այդ կազ­մա­կեր­պու­թյան ներկայացուցիչները կոչ են արել «Բնության հաշվեհարդար» ֆիլ­մի ստեղծողներին ներո­ղու­թյուն խնդրել լոռեցի երիտասարդներից և խորհուրդ են տվել երևան­ցի երիտասարդներին չմի­ջամտել Լոռու հարցերին, այլ՝ զբաղվել սեփական քաղաքի խնդիր­նե­րով: Այս գործողությունն ար­ժանացավ էական հակազդեցության և բացասական արձա­գանքների facebook սո­ցիա­լական ցանցում և որոշ լրատվամիջոցներում:

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական բնապահպանական հասարակական կազ­մա­կերպությունը սույնով հայտարարում է, որ որևէ առնչություն չունի «Թեղուտի հանքի պաշ­պան­ներ» հասարակական կազմակերպության հետ և ԶԼՄ հրապարակումներում հայտնվածից բա­ցի, այլ տեղեկություն չունի դրանում ներգրավված անձանց մասին:

Միևնույն ժամանակ, ձգտելով նպաստել շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ և տնտե­սական զարգացման գաղափարների հանրայնացման նպատակ ունեցող քաղաքացիական ուժե­րի կառուցողական երկխոսությանը, «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական բնա­պահ­պանական հասարակական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության բոլոր ան­դամներին կոչ է անում, անկախ գործունեության նպատակներից, զերծ մնալ ծայրահեղական մի­ջոցներից և լինել այլակարծության նկատմամբ առավել հանդուրժող:

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական բնապահպանական հասարակական կազ­մա­կերպությունը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում իրականացվող տնտեսական ծրա­գ­րե­րի համարժեք ընկալմանը լայն հասարակայնության կող­մից, դատապարտում է Հայաստանի տնտեսական կյանքում կարևորագույն դերակատարում ունեցող ոլորտներից մեկը՝ լեռ­նահանքային արդյունաբերությունը, լայն հասարակայնության աչքում ամեն կերպ հե­ղի­նա­կա­զրկելու փորձերը: Միևնույն ժամանակ, մենք այն համոզմանն ենք, որ Հայաստանի ցան­կա­ցած վայրում սոցիալական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ իր տեսակետն ար­տա­հայ­տելու իրավունք ունի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ բնակության վայրից:

Կոչ ենք անում հասարակության տեղեկատվական շահեր ներկայացնելու հավակնող բոլոր ան­ձանց ու կազմակերպություններին իրենց հրապարակումներում լինել հնարավորինս ան­կողմ­նակալ: Հատկապես այնպիսի իրադրություններում, երբ լուսաբանումը ենթադրում է սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդրակարգերի համադրում, խնդիրները ներ­կա­յաց­նել համակողմանի՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին:

 «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական

հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031