Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ վտանգեք մեր ապագան». Այսօր Ծխելու դեմ պայքարի միջազգային օր

Մայիս 31,2012 14:11

Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի միջազգային օր:

Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխելը սկսել է ֆրանսիացի թագուհին՝  որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը: Բայց արի ու տես, որ այսօր  ծխախոտ օգտագործող տղամարդիկ ավելի շատ են, քան՝ կանայք:  Իսկ հայ հասարակության մեջ դեռեւս տարածված է այն գաղափարը, որ ծխախոտը կնոջ համար չէ եւ շատ դեպքերում լուրջ չեն մոտենում այն կանանց, ովքեր օգտագործում են: «Երբեմն կանանց շատ ակնառու եւ էլեգանտ է դարձնում ծխախոտը, բայց չեմ ցանկանա, որ ապագա կինս օգտագործի: Ես չեմ կարողանում լուրջ ընդունել նման կանանց: Գուցե նրանից է, որ ինձ հանդիպած այդպիսի կանայք առանձնապես վարքով չեն փայլել»,-ասում է 28-ամյա Կարեն Պետրոսյանը:

Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը: Անմասն չենք մնացել նաեւ մենք:

Այսօր՝ վաղ առավոտից, մի շարք դպրոցականներ սեփական նախաձեռնությամբ, քաղաքի տարբեր վայրերում շրջելով պատերին, սյուներին  ամրացնում էին թղթից պատրաստված հաղորդագրություններ: Հաղորդագրություններում հանդես էին եկել հետեւյալ. «Մի՛ ծխիր», «Մի՛ վտանգեք մեր ապագան», «Խնայեք Ձեր առողջությունը»:

14-ամյա Անի Հովեյանը մեծ ոգեւորվածությամբ է «անցել աշխատանքին»: «Բացի նրանից, որ թողնում ենք հաղորդագրություններ, որտեղ կարողանում ենք, այլեւ մոտենում ենք անծանոթ մարդկանց, ովքեր այդ պահին ծխում են, տեղեկացնում օրվա մասին եւ հորդորում, որ գոնե այսօր չծխեն »,-ասում է Անին:

Առողջապահության համաշխարհային կազմակարեպության տվյալների համաձայն՝ աշխարհում թոքերի քաղցկեղից մահերի 90 տոկոսը, խրոնիկական բրոնխիտից մահերի 75 տոկոսը եւ սրտի իշեմիկ հիվանդությունից մահերի 25 տոկոսը պայմանավորված Է ծխելով:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031