Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը առաջիկա երեք ամիսներին կհանգստանա, բայց գործազուրկ հաստատ չի մնա: Այսօր կառավարության վերջին նիստից հետո լրագրողներին վստահեցրեց Ա. Գրիգորյանը: ԲՀԿ-ական 4 նախարարները դուրս կգա՞ն կուսակցությունից՝ պարոն Գրիգորյանն ասաց՝ միայն իր փոխարեն կարող է պատասխանել՝ ոչ: Իսկ ԲՀԿ-ին ընդդիմության կեցվածքով հե՞շտ է պատկերացնել, թե՝ ոչ, պարոն Գրիգորյանն ասաց, որ ընթացքից կերեւա: Նա գերազանց գնահատեց ԲՀԿ-ի անցած աշխատանքը ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ