Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ է հայտարարել

Մայիս 31,2012 13:49

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել կալանավոր Գարիկ Առաքելյանը: Ըստ մեր աղբյուրի, նա կարել է անգամ բերանը:

Կալանավորն անցյալ տարվա օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը վեճի  էր բռնվել բուժաշխատողի հետ, որը պատշաճ բուժօգնություն ցույց չի տվել երեխային: Հետագայում նրան մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն հոդվածով՝ Գարիկը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նրան մնացել է 3 ամիս ժամանակ՝ ազատվելու:

ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցին, թե ինչպիսին է կալանավորի վիճակը, քանի որ նա տառապում է թոքերի ինֆլիտրատիվ քայքայման փուլում գտնվող տուբերկույլոզ հիվանդությամբ՝ պատասխանեց, որ կալանավորը գտնվում է առանձնացված խցում, բժիշկների հսկողության տակ, իսկ բերանն էլ չի կարել:

Գարիկ Առաքելյանը բողոքում է իր դեմ կայացրած դատական ակտի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031