Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Այդ շուկան ինչո՞ւ են «տրագեդիա» սարքել»

Մայիս 31,2012 13:47

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ ճիշտ է Փակ շուկան քանդելը: «Որովհետեւ ինքը վթարային վիճակում է,  եւ այդ շուկան ինչո՞ւ են «տրագեդիա» սարքել, զարմանում եմ, քանի որ, այդ շուկան նույն ձեւի վերականգնվելու է, ուղղակի ամրացվելու են հիմքերը, որոնք 50-60 տարի , չգիտեմ ինչքան, անընդհատ Կոնդի կոյուղաջրերը լցվել են այնտեղ, ամրացվելու է ու նույն ձեւով սարքվելու է: Ես գոնե հաստատ գիտեմ, որ այդպես է լինելու»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Մեր հարցին, իրականությանը չե՞ն համապատասխանում լուրերը, որ Փակ շուկայի տարածքում սուպերմարկետ է նախատեսված կառուցել, պարոն Հայրապետյանն ասաց՝ ձեր հարցին արդեն պատասխանել եմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031