Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԲՀԿ «կուխնյայի» հարցերը՝ ըստ Արշակ Սադոյանի

Մայիս 31,2012 13:44

«Իշխանությունները կատարեցին նուրբ ոսկերչական աշխատանք, այնպես, որ և′ ոչխարները գոհ մնան, և′ գայլերը սոված չմանան: Այսինքն՝ բոլորին տվեցին այն, ինչ պիտի տային»,-այսօր հայտարարեց ԱԺԴ նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը։ Նա նկատեց, որ 1995-ից սկսած շուկայական հարաբերությունները քաղաքականության մեջ սկսեցին ավելի մեծ դեր խաղալ: Ա. Սադոյանը նաև հավելեց. «Շուկայական հարաբերությունները հասցրել են նրան, որ պրակտիկորեն անհնար է մեծ փող չունենալու դեպքում մասնակցել ընտրություններին»: Դառնալով ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին` պարոն Սադոյանը նշեց. «Այդ հարաբերություններում զգալի դերակատարություն են ունեցել ֆինանսական խնդիրները: Թե ինչ, ոնց, չեմ տիրապետում ինֆորմացիային, բայց հետագայում այդ խորացումները կշարունակվեն: Բոլոր դեպքերում դրանք էական ազդեցություն չեն ունենա նախագահական ընտրությունների վրա»: Ա. Սադոյանը կանխատեսում է, որ նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը կրկին կվերարտադրվի:

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ ԱԺԴ նախագահը նկատեց. «Ժողովուրդը  չէր էլ ուզում ոչ Կոնգրեսին, ոչ ՕԵԿ-ին, ոչ Հանրապետականին: Բայց ասում էր, դե լավ, այսպես է ստացվել, ավելի լավ չէ° մի տաս-տասնհինգ հազար վերցնենք, մի հարց լուծենք»: Հարցին՝ արդյո°ք կունենանք նոր որակի խորհրդարան, Ա. Սադոյանն այսպես պատասխանեց. «Զարմանում եմ, երբ բոլորը ԱԺ-ից պահանջում են մասնագետների բարձր կարողություններ: Պատգամավորը ամեն ինչից քիչ-քիչ պիտի հասկանա և չլինի մեկ ուղղության տիրապետող, ասենք՝ նեղ տնտեսագետ, նեղ մասնագետ բժիշկ և այլն»: Իսկ թե ԲՀԿ-ն կվերադառնա° կոալիցիա, թե՝ ոչ ,Ա. Սադոյանն այսպիսի կանխատեսում է անում. «Դրանք կուխնյայի խնդիրներ են: Դա կապված է, այսպես ասած, ազդեցության, ֆինանսական շուկայի վերաձևավորման հարցի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031