Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ հանրապետության օրենսդիրը

Մայիս 31,2012 13:27

Այսօր մեկնարկում է ՀՀ հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Այս գումարման խորհրդարանում չի լինի ԱԺ երկարամյա պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: 1995-2012 թվականների ընթացքում Վիկտոր Դալլաքյանը չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, Վանաձոր քաղաքից: Իր 17-ամյա պատգամավորական գործունեությյան ընթացքում Դալլաքյանը հեղինակել է 83 օրենք, որոնք խորհրդարանն ընդունել է: Նա հեղինակն է այնպիսի հիմնարար փաստաթղթերի, ինչպիսիք են «ՀՀ ընտրական օրենսգիրքը», «Հանրաքվեի մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Աղետի գոտու վերականգնման մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին», «Սեւանա լճի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները եւ այլն:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ցուցանիշով Վիկտոր Դալլաքյանը իրեն հավասարը չունի: Հայաստանյան իրականության աբսուրդներից մեկն էլ հենց այն է, որ նման բացառիկ օրենսդիրներն այսօր մեր խորհրդարանում տեղ չեն գտնում, մինչդեռ իրեն հարգող ցանկացած երկրում նման օրենսդիրը լինում է «պառլամենտի զարդ»:

Վերջին օրերին Վանաձորում «Առավոտի» կատարած լրագրողական հետաքննությունը ցույց է տվել, որ մայիսի 6-ին Վանաձորում ոչ թե խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, այլ դավադրություն` Վիկտոր Դալլաքյանի դեմ: Թեմայի մանրամասներին «Առավոտը» դեռ կանդրադառնա, «կբացահայտենք», թե ո՞վ է օգտագործվել որպես գործիք Վիկտոր Դալլաքյանի դեմ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031