ԱԺ նախագահի տեղակալի համար առաջարկվեց Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները, այլ առաջարկ չեղավ: Շարմազանովի խոսքերով՝«Իմ աշխատանքը բաց եւ հրապարակային է եղել, բայց ուզում եմ կանգ առնել մի շարք կարեւորագույն գործոնների վրա: ԱԺ-ն պետք է լինի բազմակարծության ամբիոն, այդ ամենը լինի համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտում»: Մկրտիչ Մինասյանը, գովելով Շարմազանովին եւ ողջունելով նրան, մի զավեշտալի արտահայտություն արեց՝ բնութագրելով նրան. «Բազում բարեմասնություններով օժտված տղա», ինչը հարուցեց շատերի ծիծաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ