Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ասաց՝ դեռ որոշված չէ՝ ինչ է անելու: «Կհանգստանանք, հետո կորոշենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վ. Վարդանյանը: Կառավարությունում անցած տարիների համատեղ աշխատանքը նա գնահատեց լավ ու հրաժարվեց մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական դիրքորոշումը. «ԲՀԿ-ն իր հայտարարությունը տվել է ու մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում: Ցտեսություն ձեզ»: Հիշեցնենք, որ կառավարությունը արդեն նախագահին է ներկայացրել իր հրաժարականը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ