Մինչ ԱԺ անդանիկ նիստը սկսելը նիստերի դահլիճում կառավարության ներկայացուցիչները, պատգամավորները բարեւում, շնորհավորում էին իրար: ԶԼՄ-ների ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում էին պահում Հովիկ Աբրահամյանին: Տեսնելով, որ մոտ 10 րոպե անընդհատ ֆոտոլրագրողները լուսանկարում են իրեն, Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Երեխեք, էս նկարները կտա՞ք ինձ, ուղարկեք, էլի»: Մենք ճշտեցինք՝ ինչպե՞ս ուղարկենք, պարոն Աբրահամյան, Ֆեյսբուքո՞վ: Հովիկ Աբրահամյանը գլխով արեց՝ ասելով. «Թե չէ էսքան նկարում եք՝ մի հատ նկար չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ