Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Մայիս 31,2012 12:42

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Պաշտպանի և Ոստիկանապետի հանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպման  ընթացքում քննարկվեցին Հավաքների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու  պարտականությունների, Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափության, և վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ԵԱՀԿ չափորոշիչների հետ կապված հարցեր:

Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային խմբի գործունեության նպատակը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերաբերյալ հստակ չափորոշիչների համատեղ մշակումն է, որոնց կիրառման արդյունքում կկանխվեն խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները:

Աշխատանքային խմբում յուրաքանչյուր գերատեսչությունից ընդգրկված են երեքական ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը Պաշտպանի գրասենյակից ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը,  ոստիկանության կողմից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031