Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում նոր եկեղեցիներ են օծում, իսկ հնադարյան նշանավոր վանքերը քանդվում են

Մայիս 31,2012 12:38

Մայիսի 26-ին օծվեց և շուքով բացվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Դրա շինարարությունը նախաձեռնել ու հովանավորել են իջևանցի, ներկայումս Ուկրաինայում գործարարությամբ զբաղվող Ղազարյան եղբայրները:

Մայիսի 20-ին Բերդ քաղաքում կատարվել էր Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը: Վերջին տարիներին արտերկրի եւ հայաստանաբնակ հարուստների կողմից Տավուշի մարզում կառուցվել եւ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ: Սակայն պատմամշակությային մեծ արժեք ունեցող հնադարյան վանքերը, որոնք գտնվում են Մայր Աթոռի տնօրինության տակ, քանդվում են:

Արդեն տեղեկացրել ենք, որ քանդման եզրին են «Գոշավանք» վանական համալիրի մաս կազմող,1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Համալիրի կենտրոնական՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որոշ հատվածներ այցելուների համար փակ են, քանի որ առաստաղից քարեր են թափվում:

Անմխիթար վիճակում է նաեւ Աչաջուր գյուղում գտնվող հռչակավոր Մակարավանքը: 13-րդ դարի եկեղեցին անձրեւներից պաշտպանելու համար տանիքը տեղ-տեղ տանիքը ծածկվել է ցելոֆանով: Դա արել է Մակարավանքի խաչքավորը՝ քարի վերմամշակմամբ զբաղվող Իջեւանի  «Քարարտ » ընկերության տնօրեն Կարեն Գիշյանը: Մակարավանքը հիմնանորոգման կարիք ունի, հարկ է տանիքը բացել, խոնավությունից քայքայված սյուները փոխել եւ հոգեւոր կառույցի նորոգ ծածկ սարքել: Նշանավոր կոթողն այժմ աստիճանաբար քանդվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031