Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունեցին իշխանության թելադրած խաղի կանոնները

Մայիս 31,2012 11:50

Ընդդիմադիրները, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` ֆորմալ առումով իշխանությունը չներկայացնողները, ԱԺ ընտրություններից հետո վերցնելով իրենց հատկացված մանդատները, հիմա «տեղային նշանակության» բոյկոտներ են անում` թերեւս, իրենց ընդդիմադիրի իմիջը պահպանելու համար: Նրանք բոլորը, սակայն, իշխանության հանրապետական եւ բարգավաճական նշանակության պատգամավորների հետ միասին, այլեւս մաս են կազմում այն խորհրդարանին, որը հերթական անգամ ձեւավորվեց գրված եւ չգրված օրենքների կոպտագույն խախտումներով, մարդկային ու քաղաքական-քաղաքացիական արժանապատվության ոտնահարման ճղճիմ դրսեւորումներով: Խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունեցին իշխանության թելադրած խաղի այդ կանոնները, ամենամոլի ընդդիմադիրներն անգամ դրա դեմ ընդվզեցին` ընդամենը լրատվական միջավայրում չմոռացվելու, իրենց դեմքը պահպանելու անփառունակ մղումներով… Այսօր իր աշխատանքը մեկնարկող խորհրդարանի պատգամավորները շատ հարցերում գուցե շատ տարբեր են. մի մասը գրագետ է, մի մասը` թերուս, ոմանք հեղինակություն ունեն իրենց կուսակցություններում, մյուսները` իրենց թաղերում, մի մասն այնտեղ է գնում` հայհոյելու իշխանությանը, ավելի մեծ մասը` հայհոյելու հայհոյողներին: Բայց անկախ այս եւ բազմաթիվ այլ տարբերություններից` նրանց բոլորին միավորում է անհագուրդ տենչը մանդատի նկատմամբ: Այսինքն` նրանք եւ միանման են եւ, միեւնույն ժամանակ, բազմազան, ինչը շատ արդիական է մեր օրերում: Ուստի մնում է հուսալ, որ նրանք չմոռանալով իրենց միավորող կապերը` միմյանց, այնուամենայնիվ, կհանդուրժեն:

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031