Լոռու մարզից հայտնել են, որ մայիսի 29-ին և 30-ին մարզում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Լեռնապատ, Լեռնահովիտ և Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
***
Կարդացեք նաև
Նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում կարկուտ է տեղացել Արարատի մարզի Վեդի քաղաքում, Դաշտաքար, Նոր-Կյանք, Սիսավան, Արալեզ և Փոքր Վեդի գյուղերում:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
***
Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղի ցանքատարածքներն ու պտղատու այգիները: