Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության պահանջը և հաշվի առնելով, որ մայիսի 31-ին գումարվել է նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը,արդեն հանրապետության նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը: Այսօր այս մասին կառավարության վերջին նիստի ժամանակ ասաց պարոն Սարգսյանը. «Միաժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Պարզ է, այնպես, որ մենք հիմա ձեզ հետ միասին պետք է ձևավորենք մեր այսօրվա նիստի օրակարգը և շարունակենք մեր աշխատանքները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ