Մայիսի 30-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնյա պանելի տակ մարդ է մնացել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրի տակ է մնացել աշխատակից` 1959 թ. ծնված Արմեն Բարսեղյանը:
Մինչ փրկարարների ժամանումը` տուժած Ա. Բարսեղյանին շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:
ԱԻՆ