«Այսքան տարի ինձ ճանաչում եք, երբեւէ իմ կողմից տեսե՞լ եք քաղաքական բերանբացության դրսեւորում»,- հումորով հակադարձեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանն Aravot.am-ի հարցին` ՀՀԿ-ի միջանցքներում, կուլիսներում ի՞նչ են խոսում` ի վերջո, մնո՞ւմ եք Ձեր պաշտոնում, թե՞ կվերցնեք առողջապահության նախարարի պորտֆելը, որը թափուր է մնացել` ԲՀԿ-ի, կոալիցիոն կառավարումից հրաժարվելուց հետո:
Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնի համար շրջանառվում է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:
Արմեն Աշոտյանը վերահաստատեց այդ առիթով նախկինում իր արտահայտած տեսակետը. «Ես պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ ամենաշատ օգտակարությունը կարող եմ ցուցաբերել: Որեւէ անձնական ամբիցիա, ցանկություն, երազանք` միշտ ստորադասել եմ թիմային աշխատանքի գերակայությանը եւ թիմային շահերին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև